Եվրոպայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իսպանիայում

09:17   30 հուլիսի, 2022

Եվրոպայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իսպանիայում, հաղորդում է PA MEDIA-ն։

Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչ այժմ հիվանդանոց է տեղափոխվել կապիկի ծաղիկով հիվանդ 120 մարդ, մեկ մարդ մահացել է։

Նախարարությունը մահվան մասին մանրամասներ չի հայտնել, սակայն Իսպանիայի պետական ​​«Efe» լրատվական գործակալությունը եւ այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ դա երկրում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է։

Իսպանիայում կա վիրուսով վարակված 4298 մարդ, որից 3500 դեպք տեղի է ունեցել այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց շրջանում, 64 դեպք՝ կանանց շրջանում։ 



© NEWS.am Medicine