Ո՞րն է լավագույն դիրքը քնելու համար

23:41   1 օգոստոսի, 2022

Ավելի լավ է քնել կողքի վրա, ինչպես խորհուրդ է տալիս սոմնոլոգ, նյարդաբան Ելենա Ցարեւան (Ռուսաստան):

«Ամենաօգտակարը կողքի վրա քնելն է,ընդ որում, եթե մարդն առողջ է, ապա՝ ցանկացած: Եթե սրտի անբավարարություն կա, ապա՝ աջ կողմում, քանի որ ուղեղից նյութափոխանակության արտադրանքի հեռացումը գլիմֆատիկ համակարգով հնարավորինս արագ է տեղի ունենում հենց կողքի դիրքում: Մեջքի վրա պառկած վիճակում այն դանդաղում է եւ կանգ է առնում փորին պառկած դիրքում»,- Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը:

Խռմփացողներին խորհուրդ է տրվում մեջքի վրա չքնել։ Իսկ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում քնել փորի վրա, հատկապես՝ վզիկի հատվածում:

Մասնագետը նշել է, որ քնելու սխալ դիրքը կարող է բացասաբար ազդել ուղեղի առողջության վրա, իսկ շնչառությունը կամ սրտի աշխատանքը խաթարող դիրքերի պատճառով քնի որակը վատանում է, եւ արդյունքում մարդն արթնանալուց հետո իրեն վատ է զգում:



© NEWS.am Medicine