Կարո՞ղ է արդյոք գարեջուրն օգտակար լինել

10:59   7 օգոստոսի, 2022

Ռուս թերապեւտ Վիկտոր Լիշինն ասել է, որ քիչ քանակությամբ գարեջուրը օգնում է երիկամներից հեռացնել մանր քարերն ու ավազը, հայտնում է Gazeta.ru լրատվական կայքը:

Նրա խոսքով, երիկամներում ախտորոշված ​​քարերի կամ ավազի դեպքում այս ըմպելիքը կարելի է ներառել սննդակարգում։

«Երբեմն կարելի է գարեջուր խմել, սա չի նշանակում, որ այն պետք է լիտրով խմել։ Շատ ուրոլոգներ խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքը, քանի որ այն նպաստում է երիկամներից մանր քարերի եւ ավազի ավելի արագ հեռացմանը»,- ասել է մասնագետը։

Միզաքարային հիվանդությունների սրման ժամանակ Լիշինը խորհուրդ է տվել հրաժարվել յուղոտ ու չափից դուրս աղի մթերքներից, ինչպես նաեւ սուրճից։

«Ավելի լավ է ճարպոտ ձուկ չուտել, քաղցրեղենը նույնպես վնասակար է, ձմերու կարելի է, սակայն քիչ քանակությամբ։ Հարկ է հիշել, որ շատ ջուրը նույնպես վատ է,քանի որ սրտի եւ արյան անոթների ծանրաբեռնվածությունը մեծանում է»,- նշել է Լիշինը։

Նրա խոսքով, երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար, անհրաժեշտ է տարեկան ամբողջական բուժզննում անցնել եւ վերահսկել սննդակարգը։



© NEWS.am Medicine