Մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված հիվանդներն արդեն լսում են

17:34   3 օգոստոսի, 2022

Մեկ ամիս առաջ վիրահատված հիվանդներն արդեն լսում են: Նրանցից ոմանք ձայն լսում են կյանքում առաջին անգամ, մյուսներն էլ՝ վերագտնում են կորցրած լսղությունը:

Հունիսին ականջախեցու Կոխլեար իմպլանտի տեղադրման նպատակով ԱՄՆ-ից Հայաստան էր եկել պրոֆեսոր Ակիրա Իշիաման և կատարել 19 վիրահատություն: Այսօր արդեն վիրահատվածներին միացվում է արտաքին լսողական սարքը:

Կարևոր այս միջացառմանը ականատես դարձան նաև առողջապահության նախարարը, վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:

Հայաստանում առաջին անգամ այս վիրահատություններն իրականացվել են 2004 թվականին և մինչ օրս կատարվում են միայն «Էրեբունի»-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine