Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը

21:45   6 օգոստոսի, 2022

Արգանդի վզիկի եւ արգանդի մարմնի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու միակ միջոցը կանոնավոր հետազոտություններն են։ Նման կարծիք է հայտնել գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Օլգա Կապլինան (Ռուսաստան):

Նրա խոսքով` արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը վերջին 10 տարում աճել է մեկուկես անգամ, վտանգավոր հիվանդության յուրաքանչյուր երրորդ դեպքը ուշ է ախտորոշվում III-IV փուլերում, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղը գործնականում չի ուղեկցվում ախտանիշներով, ինչը դժվարացնում է ախտորոշումը։

«Ինչ վերաբերում է արգանդի մարմնի քաղցկեղին, ապա հիվանդների 72 տոկոսի մոտ այն ախտորոշվում է հիվանդության առաջին փուլում։ Եթե ​​դաշտանային ցիկլը խախտվում է կամ հեշտոցային արյունահոսություն է առաջանում դաշտանադադարի ժամանակ (սրանք արգանդի քաղցկեղին բնորոշ ախտանիշներ են), պետք է անմիջապես բժշկի դիմել»,-ասել է մասնագետը։ 

Կանոնավոր հետազոտությունները կարող են օգնել կանխարգելել քաղցկեղը եւ ախտորոշել այն վաղ փուլում: Մասնագետի խոսքով՝  երկու տարին մեկ անհրաժեշտ է կատարել PAP թեստ (քսուք ցիտոլոգիայի համար) եւ հինգ տարին մեկ անգամ ՄՊՎ թեստ (ստուգել մարդու պապիլոմավիրուսի օնկոգեն շտամների առկայությունը)։   



© NEWS.am Medicine