Մասնագետներն ուսումնասիրել են իմունիտետի եւ աղիքների միջեւ կապի մեխանիզմը

23:49   4 օգոստոսի, 2022

Սիդնեյի համալսարանի ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են իմունիտետի եւ աղիքների միջեւ կապը: Nature Communications ամսագրում հրապարակված նախակլինիկական հետազոտության մեջ հետազոտողները պարզել են, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգը փոխում է աղիների միկրոբիոտան՝ իմունային պատասխան առաջացնելով:

Աղիքների առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ սննդային մանրաթել: Սակայն նոր հետազոտության շրջանակներում համակարգչային մոդելավորում է ստեղծվել, որում ուսումնասիրվում էր սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի տարբեր բաղադրությամբ տասնյակ սննդակարգերի ազդեցությունը:

Պարզվել է, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգը փոխում է աղիքային միկրոբիոտայի կազմն ու ակտիվությունը, մեծանում է իմունային պատասխան հրահրող պաթոգեն բակտերիաների թիվը։

Առայժմ մասնագետները չգիտեն՝ դա լավ է, թե վատ մարդկանց համար, ուստի նախատեսում են լրացուցիչ փորձեր անցկացնել։



© NEWS.am Medicine