Ինչպե՞ս հայտնաբերել թաքնված անհանդուրժողականությունը մեղրի նկատմամբ

11:27   15 օգոստոսի, 2022

Շատերն ամեն օր մեղր են օգտագործում՝ չկասկածելով, որ կարող են թաքնված անհանդուրժողականություն ունենալ այդ մթերքի նկատմամբ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։

Նա բացատրել է, որ թաքնված անհանդուրժողականությունը իմունային համակարգի կուտակված արձագանքն է այն մթերքներին, որոնք յուրացնելու համար օրգանիզմը ֆիզիոլոգիական հնարավորություն չունի:

Մասնավորապես, մասնագետի խոսքով, այդպիսի մթերքների օգտագործումը իմունիտետի նվազման եւ տարբեր առողջական խնդիրների է հանգեցնում։

«Եթե մարդն ակնհայտ մաշկային խնդիրներ՝ էկզեմա, պսորիազ, ունի, եթե մարդու օրգանիզմում հեղուկի կուտակում կա՝ վահանաձեւ գեղձի եւ առողջ երիկամների նորմալ գործունեության դեպքում, եթե նրա ճանաչողական ֆունկցիաները զգալիորեն նվազել են, հաճախ գլխացավեր, դեպրեսիա, ցանկացած տեղայնացման աուտոիմուն խնդիրներ են լինում են, խանգարվում է մարսողական համակարգի աշխատանքը, փոխվում է միկրոբիոմի բաղադրությունը, անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել՝ մեղրի նկատմամբ թաքնված անհանդուրժողականությունը հայտնաբերելու համար»,- խորհուրդ է տվել Կորոլյովան։

Փորձագետը պարզաբանել է, որ համային ընկալիչները գոհացնելու համար օրական երկու, երբեմն երեք թեյի գդալ մեղրը բավական է, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։



© NEWS.am Medicine