Ինչպե՞ս է ծնվելիս քաշն ազդում մահացության երկարաժամկետ ռիսկի վրա տղամարդկանց եւ կանանց շրջանում

16:21   15 օգոստոսի, 2022

The Lancet Regional Health-Americas-ում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները գնահատել են ծնվելիս քաշի եւ կոնկրետ պատճառներով մահացության միջեւ կապը տարեց տղամարդկանց եւ կանանց շրջանում։

Հետազոտությանը մասնակցել է 22389 տղամարդ եւ 162231 կին:

Հետաքրքիր է, որ կանանց շրջանում կոնկրետ պատճառներով մահացության վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցկեղից մահացության բարձր ռիսկը կապված է ծնվելիս 4.5 կգ-ից ավել քաշի հետ: Ընդ որում, սրտանոթային եւ շնչառական հիվանդությունների ռիսկն ամենաբարձրն է եղել այն կանանց մոտ, որոնց քաշը ծնվելիս 2.5 կգ-ից պակաս է եղել։

Եւ հակառակը, հետազոտության արական սեռի մասնակիցների մոտ ծնվելիս քաշը եւ ընդհանուր մահացությունը կապված չէին:

Գիտնականները եզրակացրել են, որ ծնվելիս 2.5 կգ-ից պակաս քաշի եւ կանանց մոտ շնչառական եւ սրտանոթային հիվանդություններից մահացության բարձր ռիսկի միջեւ կապը կարող է պայմանավորված լինել ներարգանդային անբարենպաստ միջավայրով:

Ընդհանուր առմամբ, ծնվելիս ցածր քաշի եւ կանանց շրջանում սրտանոթային հիվանդություններից եւ շնչառական հիվանդություններից մահացության բարձրացման միջեւ ամուր կապ է հայտնաբերվել: Ընդ որում, գիտնականները կապ են հայտնաբերել ծնվելիս բարձր քաշի եւ հասուն տարիքում տղամարդկանց եւ կանանց՝ քաղցկեղից մահացության բարձր ռիսկի միջեւ:


 



© NEWS.am Medicine