Ո՞ր մթերքներն են անհամատեղելի սուրճի հետ

18:43   15 օգոստոսի, 2022

Սննդաբան Աննա Ալյոխինան նշել է այն մթերքները, որոնք անհամատեղելի են սուրճի հետ, գրում է solenka.info-ն։
 
Մասնագետի խոսքով՝ կան մթերքներ, որոնք չի կարելի օգտագործել աշխուժացնող ըմպելիքի հետ։ Դրանց թվում սննդաբանը նշել է շաքարավազ, սերուցք, օշարակներ եւ մարգարինի հիմքով քաղցր խմորեղենը։

«Շաքարը, սերուցքը եւ օշարակները հավելյալ կալորիականություն են ավելացնում սուրճին՝ սովորական ըմպելիքը լիարժեք սննընդունման վերածելով»,- նշել է Ալյոխինան։

Նաեւ սուրճից հետո 4-6 ժամ չի կարելի էներգետիկ ըմպելիքներ խմել, քանի որ դրանք նույնպես կոֆեին են պարունակում։ Սուրճից հետո պետք չէ նաեւ ալկոհոլ խմել, հավելել է բժիշկը։
 



© NEWS.am Medicine