Ո՞ր մթերքներից հրաժարումը կարող է օգնել ամրացնել իմունիտետը

19:28   15 օգոստոսի, 2022

Կորոնավիրուսով հիվանդացության աճի ժամանակ քաղցրավենիքի եւ ալկոհոլի չարաշահումը թուլացնում է իմունային համակարգը, եւ այդ մթերքներից հրաժարվելը կարող է ուժեղացնել օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ, Sputnik ռադիոյին ասել է թերապեւտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան։

«Եթե չափից շատ քաղցրավենիք, թխվածքաբլիթներ ուտել կամ քաղցր գազավորված ըմպելիքներ խմել, այսինքն՝ օրը երեք անգամ կամ ավել, ապա դա վնաս կհասցնի իմունային համակարգին։ Ավելացված շաքարավազն ավելորդ սպառումից հետո երկու-երեք ժամվա ընթացքում նվազեցնում է մեր իմունային բջիջների ակտիվությունը: Այդպես, վիրուսային վարակների նկատմամբ մեր դիմադրողականությունը նվազում է»,- ասել է սննդաբանը։

Տարածված կարծիքն այն մասին, որ «50 գրամ օղին ախտահանում է ներսում ամեն ինչ», սխալ է, հավելել է բժիշկը։ Ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, ուստի այն նույնպես պետք է բացառել սննդակարգից, հայտնում է «Յամալ Մեդիա»-ն։



© NEWS.am Medicine