Ո՞ր պարզ, բայց արդյունավետ միջոցները կարող են երկարացնել կյանքը

20:35   15 օգոստոսի, 2022

Սննդաբան եւ թերապեւտ Վիկի Գոդֆրին մի քանի պարզ, բայց արդյունավետ եղանակներ է խորհուրդ տվել, որոնք ավելացնում են ավելի երկար ապրելու շանսերը, գրում է Express-ը։

Մասնագետի խորհուրդներից մեկն այն է, որ առավոտյան առաջինը պետք է ջուր խմել: Ենթադրվում է, որ դատարկ ստամոքսին ջուր խմելը մեծացնում է բջիջների հիդրացիան, քանի որ այն ավելի արագ է յուրացվում:

«Հիդրացիան օրգանիզմն առողջ պահելու եւ ուստի ավելի երկար ապրելու հնարավորությունները մեծացնելու առանցքային գործոններից մեկն է: Զարմանալի չէ, որ ջուրը երկարակեցության «բանալին» է, սակայն զարմանալի է, որ քչերն են խմում օրական առաջարկվող վեցից ութ բաժակ հեղուկը:

Ջուրն էլ ավելի առողջարար դարձնելու համար դրան մի կտոր կիտրոն ավելացրեք, խորհուրդ է տվել մասնագետը։

Որոշ հետազոտությունների համաձայն՝ կիտրոնի ամենօրյա օգտագործումը եւ քայլելն արդյունավետ են արյան բարձր ճնշման դեպքում, նշել է Գոդֆրին։

Կիտրոնը, մասնավորապես, վիտամին C-ի լավ աղբյուր է՝ հակաօքսիդանտ, որը կարող է նվազեցնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը:

Սննդաբանը եւս մի խորհուրդ է տվել օրգանիզմում երկարակեցություն երաշխավորող կենսական վիտամինների մակարդակի բարձրացման համար։

«Ամեն առավոտ ստացեք վիտամին D-ի ձեր օրական չափաբաժինը արեւից: Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել անվտանգ են առավոտյան, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի կլանման լավագույն ժամանակը կեսօրն է:

Ընդ որում, վիտամին D-ի մակարդակը բարձր պահելու համար դուք կարող եք լրացնել ձեր առավոտյան զբոսանքն այնպիսի մթերքներով, որոնք եւս նպաստում են վիտամին D-ի մակարդակի պահպանմանը, հավելել է սննդաբանը։



Նրա առաջարկած մթերքների թվում են սունկը, ձվի դեղնուցը, յուղոտ ձուկը, ինչպիսիք են սաղմոնը, սարդինան, ծովատառեխը կամ տավարի լյարդը:




© NEWS.am Medicine