Ինչո՞ւ են կանանց մոտ ավելի հաճախ երիկամների բորբոքային հիվանդություններ հանդիպում

23:38   15 օգոստոսի, 2022

Սննդաբան Լյուբով Պիշչալկինան պատմել է կանանց մոտ երիկամների բորբոքային հիվանդությունների առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ թվարկել է այն դեպքերը, երբ անհրաժեշտ է շուտափույթ կերպով բժշկի դիմել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Բնությունն այնպիսին է, որ կանանց համար երիկամները թույլ տեղ են: Այդ դեպքում կարեւոր դեր է խաղում միզուկը, որը կանանց մոտ շատ ավելի կարճ եւ լայն է, քան տղամարդկանց մոտ։ Իսկ դա նշանակում է, որ այն ավելի շատ է հակված պաթոգեն բակտերիաների բացասական ազդեցությանը, քանի որ ավելի վատ է պաշտպանված։

«Ազդում է նաեւ հեշտոցի մոտ լինելը. ուստի կանայք ավելի հաճախ են երիկամների բորբոքային հիվանդություններ ունենում (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, նեֆրոզ)»,- նշում է փորձագետը։

Բացի այդ, կարեւոր է հաշվի առնել, որ կանանց օրգանիզմի միզուղիների համակարգն անմիջականորեն կապված է վերարտադրողական համակարգի հետ, ուստի չափազանց կարեւոր է պահպանել երկու համակարգերի առողջությունը:

Ո՞ր դեպքերում ենք մենք դադարում սպասել, մինչեւ այն ինքն իրեն անցնի, եւ սկսենք ակտիվ գործել: Մեջքի ցավերի դեպքում. դա լավ ախտանիշ չէ, ինչը վկայում է այն մասին, որ երիկամային պարկուճում բորբոքում կա։

Արյան բարձր ճնշումը եւս տագնապալի ախտանիշ է։ Երիկամները, երբ դրանք առողջ են, օգնում են մեր օրգանիզմին կարգավորել արյան ճնշումը: Երբ երիկամների աշխատանքը խափանվում է, սկսում է այտուց առաջանալ, ճնշումը բարձրանում է: Եթե ​​որեւէ կերպ չարձագանքել, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է արյան անոթների լուրջ վնասման հանգեցնել:

Պետք է ուշադիր նայել մեզին: Դրա սովորական գույնը բաց դեղինն է՝ թափանցիկ: Եթե ​​մեզի մեջ նստվածք, ավազ, լորձ կամ արյուն եք տեսնում, շուտափույթ կերպով բժշկի դիմեք, նախազգուշացրել է մասնագետը։
Այտուցների դեպքում եւս պետք է դիմել մասնագետի։ Եթե ​​ընդգծված այտուց է հայտնվել, դա նշանակում է, որ երիկամները չեն լուծում իրենց խնդիրը. դրանք չեն հեռացնում հեղուկն օրգանիզմից։



© NEWS.am Medicine