Pfizer ընկերության գլխավոր տնօրենը չորս պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով

21:02   15 օգոստոսի, 2022

Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան չորս պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ընկերության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ COVID19-ի իմ թեստը դրական է։ Շնորհակալ եմ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին ստանալու համար եւ ինձ լավ եմ զգում, շատ մեղմ ախտանիշներ ունեմ: Ես մեկուսացած եմ եւ սկսել եմ Պաքսլովիդի կուրս ստանալ»,- գրել է Բուրլան։

Հիշեցնենք, որ Pfizer-BioNTech պատվաստանյութը Եվրոպայում ամենահայտնիներից է, իսկ Պաքսլովիդը Pfizer Inc-ի հակավիրուսային դեղամիջոցն է, որն օգտագործվում է բարձր ռիսկային հիվանդների բուժման համար: Պաքսլովիդ ընդունել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը վերջերս երկրորդ անգամ էր վարակվել կորոնավիրուսով։



© NEWS.am Medicine