Չինացի գիտնականները պսորիազի բուժման անսպասելի միջոց են հայտնաբերել

13:41   16 օգոստոսի, 2022

Նոր փորձնական հետազոտության համաձայն՝ լիդոկաինի նման սովորական անզգայացնող միջոցի՝ ողնաշարի մեջ ներարկումները կարող են օգնել բուժել մաշկային բորբոքային պսորիազը:

Պսորիազը քրոնիկ իմունային հիվանդություն է՝ մաշկի ախտահարմամբ, որը պարբերաբար տեղի է ունենում սրացումներով եւ ռեմիսիաներով:

Մարդկանց մեծամասնության մոտ հիվանդության այն ձեւն է, որը վահանակային պսորիազ է կոչվում: Մաշկի վրա պարբերաբար կարմիր, թեփուկավոր բծեր են հայտնվումմ որոնք կարող են քոր առաջացնել եւ ցավել։

Ստանդարտ բուժումներն ուղղված են բորբոքման վերահսկմանը. ամենատարածվածը տեղային կորտիկոստերոիդներն են: Ավելի ծանր պսորիազով մարդկանց համար որոշ տարբերակներ լուսային թերապիա եւ ներարկային դեղամիջոցներ են ներառում, որոնք ճնշում են իմունային համակարգը:
Նոր հետազոտության ընթացքում Չինաստանից գիտնականները բոլորովին այլ մոտեցում են փորձել՝ լիդոկաինի ներարկում, որը սովորաբար որպես տեղային անզգայացնող միջոց է օգտագործվում՝ ցավի ազդանշանները փոխանցող զգայական նյարդերն արգելափակելու համար։

«Թեմատիկ հետազոտությունները ցույց են տվել, որ պսորիազով հիվանդները վիրահատության ընթացքում էպիդուրալ անզգայացումից հետո ախտանիշների զգալի թեթեւացում են զգացել»,- ասում է առաջատար հետազոտող Հոնգլին Վանգը՝ Շանհայի Ցզյաո Տունի համալսարանի բժշկական դպրոցից:

Դա, նրա խոսքով, ենթադրում է, որ նյարդային համակարգը կարող է «առանցքային դեր» խաղալ պսորիազի առաջացման գործում:








© NEWS.am Medicine