Գիտնականներն ուսումնասիրում են հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարելու համար

21:44   16 օգոստոսի, 2022

Mayo Clinic-ի հետազոտողները ուսումնասիրում են հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որը կոչվում է ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ և փնտրում են պոտենցիալ ուղիներ՝ կանխարգելելու վաղ փուլի կոլոռեկտալ քաղցկեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Gut ամսագրում։

«Կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է ԱՄՆ-ում, և այս քաղցկեղի նախադրյալը հաստ աղիքի պոլիպների զարգացումն է»,-ասել է կլինիկայի          գաստրոէնտերոլոգ Նիլոյ Ջուել Սամադերը: Նա բացատրել է, որ ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը հազվագյուտ գենետիկ խանգարում է, որը սկսվում է հաստ աղիքի հարյուրավոր պոլիպների զարգացմամբ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ քաղցկեղային: 

Հետազոտողները պարզել են, որ էռլոտինիբ դեղամիջոցը, որը արգելափակում է քաղցկեղի հատուկ ուղին, որը կոչվում է EFGR, հանգեցրել է 30 տոկոսով պոլիպների  կրճատման։  



© NEWS.am Medicine