Խոլեստերինն իջեցնելու հինգ բնական միջոց

16:45   17 օգոստոսի, 2022

Բարձր խոլեստերինը թաքնված վտանգ է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ: Եթե բարձր խոլեստերինը ​​չբուժել, այն կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, ինսուլտը եւ շաքարախտը: Բժիշկ Շոն Մարչեզեն Eat This, Not That-ին տված հարցազրույցում կիսվել է խոլեստերինի մակարդակը բնական ճանապարհով իջեցնելու հինգ եղանակներով:

1. Մարչեզեի խոսքով՝ շատ մթերքներ բնական կերպով նվազեցնում են խոլեստերինը, եի կարելի է քայլեր ձեռնարկել սննդակարգից խոլեստերինի աղբյուրները վերացնելու համար: Խուսափեք հագեցած ճարպերից, ինչպիսիք են կարմիր միսը եւ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, ինչպես նաեւ կարագի, թխվածքաբլիթների եւ թխվածքների մեջ պարունակվող տրանսճարպերից: Լուծվող մանրաթելերը նվազեցնում են խոլեստերինի կլանումն արյան մեջ եւ պարունակվում է վարսակի ալյուրի, հատիկաընդեղենի, խնձորի եւ բրյուսելյան կաղամբի մեջ:

2. Մասնագետը նշում է, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է բարձրացնել բարձր խտության լիպոպրոտեինի կամ «լավ» խոլեստերինի մակարդակը։ Առողջ մարդիկ պետք է հնարավորինս խուսափեն ալկոհոլից կամ խմեն օրական մեկ կամ երկու խմիչքից ոչ ավելի:

3. «Ծխախոտի օգտագործումը կարող է մեծացնել սրտային ճնշումը եւ սրտի զարկերը՝ խորացնելով աթերոսկլերոզի անբարենպաստ հետեւանքները, որոնք առաջանում են խոլեստերինի բարձր մակարդակի հետեւանքով»,- բացատրում է Մարչեզեն: Ծխախոտից հրաժարվելը բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը՝ բարելավելով արյան շրջանառությունը եւ թոքերի աշխատանքը»:

4. Բժշկի խոսքով՝ որովայնի հատվածում ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, որպես կանոն, ներքին օրգանների ճարպի բաժինն ավելի մեծ է, ինչը կարող է բացասաբար ազդել այնպիսի զգայուն օրգանների վրա, ինչպիսին է լյարդը։ Ավելորդ քաշը նպաստում է խոլեստերինի բարձր մակարդակին եւ մեծացնում է ծանրաբեռնվածությունը զարկերակների եւ արյան անոթների վրա: Քաղցր մթերքների օգտագործումը կրճատելը, ձեր սննդակարգում առողջ սննդի ներառումը եւ ակտիվության ավելացումը քաշը կռճատլու հիանալի միջոցներ են:

5. Մասնագետը նաեւ պատմել է, որ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է արյան մեջ «լավ» խոսլեստերինի արտադրությունը, որն օգնում է օրգանիզմը մաքրել «վատ» խոլեստերինից եւ նվազեցնել աթերոսկլերոզը։ Առողջ մեծահասակների համար շաբաթական 5 անգամ 30 րոպե չափավոր վարժություններ կամ շաբաթական երեք անգամ 20 րոպե ակտիվ աերոբիկ վարժություններ են խորհուրդ տրվում։



© NEWS.am Medicine