Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել շոգին գլխապտույտը

09:41   18 օգոստոսի, 2022

Բժշկական լաբորատորիաների KDL դաշնային ցանցի բժշկական բաժնի ղեկավար Օլգա Մալինովսկայան Moslent-ին պատմել է գլխապտույտի պատճառների մասին, այդ թվում՝ շոգ եղանակին։ Ռիսկի խմբում ներառվել են տարեցները եւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ։

«Երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, մեր սիրտը սկսում է ավելի արագ աշխատել, որպեսզի արդյունավետ կերպով զովացնի մարմինը։ Սրտի հաճախականությունը մեծանում է, անոթները լայնանում են, ճնշումը բարձրանում է, գլխապտույտ է առաջանում»,-բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ շոգին ի հայտ եկած գլխապտույտը չի կարելի անտեսել եւ համարել անվնաս ախտանիշ։

Բացի այդ, հաճախակի գլխապտույտը էնդոկրին խանգարումների ախտանիշ է։



© NEWS.am Medicine