Մի քանի կարեւոր փաստ միգրենի մասին

10:29   18 օգոստոսի, 2022

Ապրիլին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում մարդկանց ավելի քան 52 տոկոսը տարվա ընթացքում ունեցել է գլխացավի ինչ-որ ձեւ՝ միգրեն,  հաճախակի գլխացավեր: 

Մասնագետները USA Today-ի հետ զրույցում նշել են միգրենի մասին մի քանի կարեւոր փաստ։ 

Միգրենի դեպքում ուժեղ գլխացավը ախտանիշներից մեկն է: Յուրաքանչյուր մարդու մոտ միգրենը կարող է տարբեր լինել։  

Շատերի համար սա շատ ավելին է, քան ցավը: Ախտանիշներից են սրտխառնոցը, հոգնածությունը, ընդհանուր կոգնիտիվ դիսֆունկցիան, մշուշոտ ուղեղը, լույսի նկատմամբ զգայունությունը։

Մայոյի կլինիկայի նյարդաբան, բժիշկ Ամալ Սթարլինգի խոսքով՝ միգրենը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ երեք օր:  

Չնայած հիվանդության պատճառը հաստատված չէ, կան բազմաթիվ հնարավոր առաջացնող գործոններ, որոնք կարող են առաջացնել այն։

Մասնագետները խորհուրդ են տալիս պատասխանել այս հարցերին՝

- արդյոք կա գլխացավ, որը խաթարում է աշխատունակությունը; 

- արդյոք նոպայի ժամանակ հիվանդը նախընտրում է մութ սենյակում լինել; 

- հիվանդը նոպայի ժամանակ սրտխառնոց զգո՞ւմ է: 

Եթե ​​երեք պատասխաններից երկուսը այո են, ապա մարդու մոտ, ամենայն հավանականությամբ, ախտորոշվում է միգրեն:  

Եթե ​​առաջին անգամ եք միգրենով հիվանդանում, կամ չեք կարող դիմել բժշկի, նյարդաբաններն ասում են, որ առանց դեղատոմսի դուրս գրվող հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել, բայց միայն այն դեպքում, եթե դրանք ընդունվեն նոպաների սկզբում: 



© NEWS.am Medicine