Ո՞ր մթերքներն են խանգարում կալցիումի յուրացմանը

12:45   18 օգոստոսի, 2022

Երկաթ, ալկոհոլ եւ կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են խանգարել կալցիումի յուրացմանը։ «Մոսկվա» պարբերականին ասել է դիետոլոգ,  դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։

«Կոֆեին պարունակող ըմպելիքները խաթարում են կալցիումի յուրացումը, ուստի, եթե մարդը թունդ թեյ կամ սուրճ է խմում, լավ կլինի դա անել ոչ այդ կալցիում պարունակող մթերքների հետ միասին»,-խորհուրդ է տալիս մասնագետը։    

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ չի տալիս կաթնամթերքը համադրել ալկոհոլի հետ։   

Վիտամին D-ի պակասը եւս կարող է խանգարել այս տարրի կլանմանը, որի դեֆիցիտը հաճախ զարգանում է աշնանը, ձմռանը եւ գարնանը, նշել է փորձագետը։



© NEWS.am Medicine