Գիտնականները սեռային տարբերություններ են հայտնաբերել երիկամների ֆունկցիայի տարիքային կորստի մեջ

14:31   18 օգոստոսի, 2022

Չնայած նրան, որ ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են տառապում երիկամների քրոնիկ հիվանդությամբ, տղամարդկանց մոտ երիկամային անբավարարության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Ամերիկյան նեֆրոլոգիայի ընկերության ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ միջին տարիքի կանայք երիկամների ավելի ցածր ֆունկցիա ունեն, քան տղամարդիկ: Միեւնույն ժամանակ, ծերացման հետ մեկտեղ երիկամների ֆունկցիայի նվազման տեմպերն ավելի կտրուկ է  տղամարդկանց մոտ: 

Մարդկանց մեծամասնությունը տարիքի հետ կորցնում է երիկամների ֆունկցիայի մի մասը, եւ քանի որ աշխարհի բնակչությունը ծերանում է, ավելի շատ մարդիկ զարգացնում են երիկամների քրոնիկ հիվանդությունը: Ըստ Global Burden of Disease հետազոտության՝ մինչեւ 2040 թվականը երիկամների քրոնիկ հիվանդությունը կդառնա կյանքի տարիների կորստի հինգերորդ հիմնական պատճառը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 2007-2009 թվականներին կանայք երիկամների ավելի ցածր ֆունկցիա են ունեցել, քան տղամարդիկ։ Այնուհետեւ կանանց մոտ երիկամների ֆունկցիան գծային անկում է ապրել, իսկ ավելի մեծ տարիքում տղամարդկանց մոտ՝ ավելի արագ:  

«Այս հետազոտությունն առաջինն է, որը կրկնում է երիկամների ֆունկցիայի ճշգրիտ չափումները: Դրանով մենք կարեւոր գիտելիքներ ենք տալիս տարիքի հետ կապված երիկամների ֆունկցիայի կորստի եւ երիկամների քրոնիկ հիվանդության տարածվածության մեջ սեռային տարբերությունների մասին»,-ասել է բժիշկ Մելսոմը:

 



© NEWS.am Medicine