Անցած շաբաթ աշխարհում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է 20 տոկոսով․ ԱՀԿ

11:34   18 օգոստոսի, 2022

Անցած շաբաթ աշխարհում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է 20 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հաղորդում է UPI-ը։

Ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 35 000 դեպք։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում եւ Ամերիկայում։ Վիրուսից մահացել է 12 մարդ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը նշել է, որ մեծամասամբ վարակվել են նույնասեռականները։



© NEWS.am Medicine