Ինչո՞ւ գել լաքը չի կարելի երկու շաբաթից ավել կրել

21:39   18 օգոստոսի, 2022

Երկու շաբաթից ավելի գել լաքը կրելիս եղունգները կարող են սկսել կոտրվել կամ դրանց մեջ կարող է բորբոս առաջանալ, ասում է «Պալչիկի» դաշնային սրահների ցանցի վարպետ Մարգարիտա Մակարովան։

«Արհեստական ​​ծածկույթը հեռացնելիս եղունգի սթրեսային գոտին տեղաշարժվում է, ուստի մեծ է հավանականությունը, որ արող եք վնասել ձեր բնական եղունգը: Մեկ այլ պատճառ, թե ինչու չպետք է գել լաքը կրել ավելի քան երկու շաբաթ, այն է, որ նորից աճեցված եղունգի մեջ շերտավորումներ են եւ օդային գրպաններ են հայտնվում, որտեղ խոնավ միջավայրը կարող է պաթոգեն միկրոֆլորայի զարգացման հանգեցնել»,- ասել է նա «Գազետա»-ին։

Բացի այդ, ալերգիկ ռեակցիաներով մարդիկ հարկ է ուշադիր լինեն գել լաքի նկատմամբ։ Մասնագետը խորհուրդ է տալիս գել լաք չքսել գրգռված ձեռքերով կամ եղունգի շուրջ մաշկին վերքերով հաճախորդներին:

Մակարովայի խոսքով՝ եթե եղունգը թուլանում է, այն շերտավորվում եւ փափկում է, պետք է ընդմիջել կամ օգտվել հատուկ նյութերով եղունգները ամրացնելու ծառայություններից, հայտնում է «Մոսկվա-24»-ը։



© NEWS.am Medicine