Ի՞նչ վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել երեխաների ֆիզիկական պատիժը

11:29   19 օգոստոսի, 2022

Երեխաների ֆիզիկական պատժի վտանգավոր հետեւանքների մասին «Мосленте»-ին պատմել է հոգեթերապեւտ-սեքսոլոգ-հոգեբույժ, հոգեսոմատիկ բժշկության Ռուսաստանում առաջին NeoVita կլինիկայի, հոգեսոմատիկայի ինստիտուտի, հոգեթերապիայի կենտրոնի, հոգեբանական հետազոտությունների գործակալության առցանց դպրոցի հիմնադիր Արտյոմ Տոլոկոնինը։

«Շատ հաճախ այն երեխաները, որոնք ծեծի են ենթարկվել, որոնց նկատմամբ քնքշություն չի ցուցաբերվել, մեծանում են հակասոցիալական, հակված են դեպրեսիայի եւ չեն կարողանում հարմարավետ եւ առողջ հարաբերություններ ստեղծել»,- զգուշացրել է նա:

Տոլոկոնինը բացատրել է, որ մարմնական պատիժները կարող են լուրջ հոգեբանական տրավմա առաջացնել եւ չպետք է երեխայի վարքը կարգավորելու գործիք լինեն։ Նրա խոսքով, «դաստիարակության» այս մեթոդը դառնում է հիմնական, եթե ծնողները ժամանակ չունեն խոսելու եւ բացատրելու, թե ինչու է դա սխալ կամ վտանգավոր:

«Պետք է բացատրել ժեստերի, բառերի, զգացմունքների լեզվով։ Մենք պետք է համբերատար լինենք, եւ այս համբերությունը պետք է կառուցվի սիրո վրա: Եվ այդ ժամանակ դաստիարակչական գործընթացը կգնա ճիշտ ուղղությամբ»,- հավելել է փորձագետը։



© NEWS.am Medicine