Ի՞նչ ախտանշաններ ունեն սրտի հիվանդություն ունեցողները

23:21   19 օգոստոսի, 2022

Կանայք եւ տղամարդիկ հաճախ կարող են սրտի հիվանդության հետ կապված տարբեր ախտանիշներ ունենալ, ասվում է Ամերիկյան սրտի ասոցիացիայի Circulation ամսագրում հրապարակված նոր զեկույցում:

Գիտնականները նշում են, որ կանայք ավելի հաճախ են խոսում կրծքավանդակի ցավից զատ այլ ախտանիշների մասին, ինչպիսիք են դեպրեսիան եւ անհանգստությունը սրտի անբավարարությունից, ինչպես նաեւ շնչառության պակասը, ֆիզիկական անհանդուրժողականությունը եւ ֆիզիկական թուլությունը սրտի փականի հիվանդության դեպքում:

Զեկույցը վերանայում է վերջին հետազոտությունը եւ ընդգծում ամենատարածված ախտանշանները:

Զեկույցում դիտարկվել են սիրտ-անոթային հիվանդությունների վեց պայմաններ, որոնք մահացության հիմնական պատճառն են ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում՝ սրտի կաթված, սրտի անբավարարություն, փականային հիվանդություն, ինսուլտ, սրտի աննորմալ ռիթմ(առիթմեա) եւ ծայրամասային զարկերակային ու երակային հիվանդություններ:

«Կարեւոր է հասկանալ, որ շատ ախտանիշներ ժամանակի ընթացքում փոխվում են հաճախականությամբ կամ սրությամբ, եւ որ կանայք ու տղամարդիկ հաճախ ախտանշանները տարբեր կերպ են զգում, ու այնպիսի գործոնները, ինչպիսիք են դեպրեսիան եւ ճանաչողական գործառույթը, կարող են ազդել ախտանիշների ճանաչման եւ հաղորդման վրա», - նշում են գիտնականները:

Կաթվածը վերապրածներն ավելի հավանական է, սովորական ախտանիշների կողքին, ունենան այլ, ավելի քիչ ծանոթ ախտանիշներ՝ ներառյալ գլխացավ, մտավոր վիճակի փոփոխություն, կոմա կամ թմբիր:

Ծայրամասային զարկերակների հիվանդության դեպքում, որն ազդում է ստորին վերջույթների զարկերակների վրա եւ հանգեցնում է արյան հոսքի նվազմանը դեպի ոտքեր:

Իսկ սրտի առիթմիա ունեցող կանայք ավելի հաճախ են սրտխփոցներ ունենում: Այս դեպքում տղամարդիկ հաճախ ոչ մի ախտանիշ չեն զգում։

Հոդվածում նշվում է, որ մշտական ​​կրծքավանդակի ցավ ունեցող մարդիկ, սրտի անբավարարություն ունեցող մարդիկ, կաթվածը վերապրածները եւ ծայրամասային զարկերակների հիվանդություն ունեցող մարդիկ սովորաբար ունենում են դեպրեսիա կամ անհանգստություն:

Նշվում է նաեւ, որ ինսուլտից հետո ճանաչողական փոփոխություններ կարող են նկատվել:



© NEWS.am Medicine