Ո՞ր սովորությունները կարող են դեմքը վերածել «թխած խնձորի»

20:42   19 օգոստոսի, 2022

«Թխած խնձորը» ծերացման տեսակ է։ Դրա առանձնահատկությունը կնճիռների նուրբ ցանցն է: Որպես կանոն, այս տիպի տիկնայք նիհար են և ունեն փխրուն կազմվածք։

Այն մասին, թե որ սովորությունները կդարձնեն ձեր դեմքը «թխած խնձոր», պատմել է կոսմետոլոգ Սվետլանա Բայնազարովան։

Վատ սովորությունների ցանկի առաջին կետը մաշկաբանը նշել է արևապաշտպան քսուքների մասին մոռանալու սովորությունը։

Ըստ մասնագետի՝ եթե սիրում եք արևայրուք ընդունել առանց արևապաշտպան քսուք օգտագործելու, ապա շուտով անպայման «խնձորի պես կթխվեք»։  

Ծխելու և ալկոհոլ օգտագործելու սովորությունները նույնպես կարող են մաշկը վերածել «թխած խնձորի»․ դրանք նպաստում են բարակ կնճիռների և մաշկի չորացմանը։

Երրորդ, տնային ոչ պատշաճ խնամքը կարող է նաև սպառել լիպիդային պատնեշը և հանգեցնել կնճիռների: 

Շատ չոր օդը ջերմության կամ ձմռանը տաքացման պատճառով նպաստում է մաշկի չափից ավելի չորացմանը: Հասուն մարդու մարմինը բաղկացած է 65 տոկոս ջրից։ Մաշկը սրտի և ուղեղի նման օրգան է, որը նույնպես ջրի կարիք ունի նորմալ գործելու համար:  



© NEWS.am Medicine