Սեպտեմբերի 19-23-ը իսպանացի բժիշկները բարեգործական վիրահատություններ կկատարեն Արցախում

16:59   27 օգոստոսի, 2022

Արցախի հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Իսպանիայից կժամանի 40 հոգանոց բժշկական թիմ և կիրականացնի բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: Բուժօգնությունը ցուցաբերվելու է չորս հիվանդանոցներում՝  Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում:

Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382, «Մարտունու ՇԲՄ» ՝  +37447821103 հեռախոսահամարներով:

 



© NEWS.am Medicine