Երեւանում կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնգրես կանցկացվի

12:50   31 օգոստոսի, 2022

Երեւանում կանցկացվի կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված Yerevan Breast Meeting 2022 միջազգային կոնգրեսը։

Կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է քննարկել կրծքագեղձի ուռուցքային վիրաբուժության արդիական հարցեր, ինչպես նաեւ.

- կրծքագեղձի արմատական ​​վիրահատության ամենահաճախ հանդիպող բարդությունները եւ դրանց կանխարգելման մեթոդները,

- կրծքագեղձի վերականգնումն աուտոլոգիական կամ ալոգեն նյութերով, դրանց առավելություններն ու թերությունները,

- նոր մշակումները կաթնագեղձերի էսթետիկ վիրաբուժության ոլորտում։

Կոնգրեսը կազմակերպվել է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) կողմից: Այն կանցկացվի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։

 



© NEWS.am Medicine