Ինչպե՞ս թեթեւացնել միգրենի ցավը

13:24   29 օգոստոսի, 2022

Քաղցր սնունդը, տաք ցնցուղը, մերսումը, ինչպես նաեւ լռությունն ու հանգստությունը կօգնեն թեթեւացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ, URA.RU-ին ասել է պրոֆեսոր, Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, թունաբան Միխայիլ Կուտուշովը։

«Միգրենի դեպքում մարդը պետք է լռության մեջ գտնվի: Տարբեր մարդիկ պայքարի տարբեր ձեւեր են օգտագործում: Ասում են, որ օգնում է քաղցրեղենը, բայց միգրենի դեպքում շոկոլադ ուտել չի կարելի։ Ոմանք փրկվում են տաք ցնցուղով եւ լոգանքով՝ թույլ լուսավորությամբ: Կարող եք նաեւ պառկել թույլ լույսով սենյակում, մերսել քունքերը, ճակատը, պարանոցը, ուսերը: Միգրենի հաճախակի նոպաների դեմ պայքարում համալիր բուժում է  անհրաժեշտ։ Պետք է հետեւել սննդակարգին. Ֆիզիկական ակտիվությունը, հստակ քնի ժամանակացույցը, ժամանակին բժշկին այցելությունները՝ արյան անոթների վիճակի եւ ընդհանրապես առողջությանը հետեւելու համար»,- ասել է պրոֆեսոր Կուտուշովը:

Թունաբանը պարզաբանել է, թե ինչպես է դրսեւորվում միգրենը։ «Դա քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է։ Այն դրսեւորվում է տանջող գլխացավի պարբերական նշաններով։ Այն կարող է փոխանցվել գենետիկորեն եւ դրսեւորվում է նույնիսկ մանկության տարիներին: Միգրենով տառապող մարդկանց մոտ նոպաների օրերին աշխատունակությունը նվազում է։ Ցավը սովորաբար լինում է միայն գլխի մի հատվածում, կա անեւ սրտխառնոց, փսխում։ Առկա է նաեւ գրգռվածություն լույսից եւ աղմուկից։ Հաստատված է, որ միգրենի առաջացման պատճառներն են հուզական գերլարվածությունը, մշտական ​​սթրեսը, որոշակի տեսակի դեղամիջոցների ընդունումը, եղանակային փոփոխությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, քնի պակասը կամ դրա ավելցուկը»,- նշել է ակադեմիկոսը։


 



© NEWS.am Medicine