Ինչո՞վ է գերվերամշակված սնունդը վտանգավոր տղամարդկանց համար

20:52   1 սեպտեմբերի, 2022

Մեծ գերվերամշակված սննդամթերք օգտագործող տղամարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը 29 տոկոսով ավելի բարձր է, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր շատ ավելի քիչ են օգտագործում այդ մթերքները, ասվում է Թաֆթսի եւ Հարվարդի համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում:

Հետազոտողների խոսքով՝ նրանք նույն կապը չեն գտել կանանց մոտ, բայց դեռ չգիտեն, թե ինչու:

Տաքացման համար նախատեսված վերամշակված մթերքները, նախաճաշից մինչեւ սառեցված պիցցա եւ փաթեթավորված քաղցր նախուտեստներ, որոնցում մեծ քանակությամբ շաքար, յուղեր, ճարպեր եւ զտված օսլա է պարունակվում, այժմ կազմում են ԱՄՆ չափահաս բնակիչների կողմից սպառվող օրական ընդհանուր կալորիաների 57 տոկոսը:

Գիտնականները պարզել են, որ կոլոռեկտալ քաղցկեղի եւ գերվերամշակված սննդի միջեւ ամենաուժեղ կապը տղամարդկանց մոտ տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ նրանք միս, թռչնամիս կամ ձկան հիմքով պատրաստի ուտելիքներ են օգտագործում, ինչպիսիք են երշիկեղենը, բեկոնը, խոզապուխտը։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ կոլոռեկտալ քաղցկեղն ախտորոշման հաճախականությամբ չորրորդն է ԱՄՆ-ում թոքերի, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղից հետո:

Շաքարով հարուստ քաղցր ըմպելիքների օգտագործումը եւս կապված է տղամարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Նրանց հետեւել են ավելի քան 25 տարի:



© NEWS.am Medicine