2023 թ. հուլիսի 6-8-ը Երևանում կայանալիք 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական կայքն արդեն հասանելի է

16:22   1 սեպտեմբերի, 2022

Հրապարակվել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական կայքը։ Այն արդեն հասանելի է 6imca.am հասցեով։ 

Կայքում առանձին բաժիններով ներկայացված են համագումարի պատմությունը, նախագահության և կազմակերպչական կոմիտեի անդամները, կոնտակտային տվյալներ, համագումարին մասնակցության և գրանցման կարգը, համագումարին և ընթացքին վերաբերվող այլ տեղեկություններ։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համագումարի կայքում արդեն իսկ բաց է հոդվածների աբստրակտներ ներկայացնելու հնարավորությունը։ Աբստրակտ ներկայացնելու կարգին և մուտքագրման ընթացակարգին կարելի է ծանոթանալ կայքի «Աբստրակտ» բաժնում։ Շուտով հասանելի կլինի նաև համագումարի գիտական ծրագիրն, ինչպես նաև համագումարին մասնակցելու համար առցանց գրանցվելու հնարավորությունը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը տեղի է ունենալու 2023 թվականի հուլիսի 6-8-ը Երևանում։ Հայաստանի միջազգային բժշկական համագումարը տասնամյակների պատմություն ունեցող համահայկական նշանակության խոշորագույն միջոցառում է, որին ավանդաբար մասնակցում են հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Այն  առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակման և տեղայնացման բացառիկ հարթակ է։



© NEWS.am Medicine