Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել մետաղի համը բերանում

10:38   5 սեպտեմբերի, 2022

Բերանում մետաղի համը կարող է ահազանգել որոշակի հիվանդությունների մասին, ասել է բժիշկ-թունաբան Միխայիլ Կուտուշովը «Газета.ру»-ի հարցազրույցում։

Պատճառը կարող է լինել մարսողական տրակտի վերին հատվածների ախտահարումը։

Գաստրիտի եւ ստամոքսի նոր առաջացած խոցի դեպքում տեղի է ունենում աղաթթվի ուժեղացված արտազատում, իսկ վնասված լորձաթաղանթից արյուն է գալիս։ Ընդ որում՝ հվանդները պարբերաբար բերանում մետաղի բնորոշ համ են առնում, ունենում այրոց եւ սրտխառնոց։

Պատճառը կարող են նաեւ միզարտադրման համակարգի հիվանդությունները լինել։  Բժիշկը նշել է նաեւ հնարավոր այլ պատճառների մասին՝ հանքային ջրի հաճախակի օգտագործում, ատամի պրոթեզների կամ բրեկետների առկայություն, տեղեկացրել է Նորությունների կենտրոնական ծառայությունը։



© NEWS.am Medicine