Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ձկան յուղ եւ վիտամին D են ընդունել, ավելի քիչ հավանականությամբ են հիվանդանում կռուպով

13:24   5 սեպտեմբերի, 2022

Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ձկան յուղ եւ վիտամին D են ընդունել, ավելի քիչ հավանականությամբ են հիվանդանում կռուպով՝ համաձայն նոր հետազոտության արդյունքի, գրում է Daily Mail-ը։

Կռուպը կրծքավանդակի վիրուսային վարակ է, որն ազդում է փոքր երեխաների վրա։ Հիվանդության ախտանիշներից են «հաչող» հազը, խռպոտ ձայնը եւ դժվարացած շնչառությունը։ Չնայած հիվանդությունը տարածված է եւ սովորաբար թեթեւ է ընթանում, որոշ վարակված երեխաներ հոսպիտալացվում են։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ երեխաները, որոնց մայրերը վիտամին D-ի բարձր չափաբաժիններ են ընդունել, ունեցել են կռուպով հիվանդանալու 11 տոկոս ռիսկ՝ համեմատած այն երեխաների 18 տոկոսի հետ, որոնց մայրերը ընդունել են վիտամին D-ի ստանդարտ չափաբաժին: Հետազոտության արդյունքները ներկայացրել է բժիշկ Նիկլաս Բրուստադը International-ում։ «Ներկայումս այս հիվանդության դեմ պատվաստանյութ չկա։ Մեր արդյունքները ցույց են տվել, որ վիտամին D-ն եւ ձկան յուղը բավականաչափ բարձր չափաբաժիններով կարող են օգտակար լինել մանկական կռուպի դեպքում»,-ասել է Բրուստադը։



© NEWS.am Medicine