Ո՞ր հիվանդություններն են դալտոնիզմ առաջացնում 

14:36   6 սեպտեմբերի, 2022

Դալտոնիզմը կամ գունային անոմալիաները մարդու մոտ կարող են դրսեւորվել տեսողական նյարդի կամ ցանցաթաղանթի հիվանդությունների պատճառով, URA.RU-ին ասել է ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, «Բժիշկ Շիլովայի կլինիկայի» գլխավոր բժիշկ Տատյանա Շիլովան։

«Դալտոնիզմը սլենգային տերմին է: Տարբեր երկրներում այն գունային տեսողության տարբեր խանգարումներ է նշանակում: Բայց դա առաջին հերթին պայմանավորված է գունաանոմալիայով կամ որեւէ գույնի ընկալման բացակայությամբ: Այն կարող է ձեռքբերովի լինել։ Այն հատկապես արտահայտված է տեսողական նյարդի հիվանդությունների դեպքում՝ դրա թունավոր վնասման կամ նեւրիտների դեպքում։

Գունային ընկալումը տուժում է դիստրոֆիկ բնույթի ցանցաթաղանթի կենտրոնի պաթոլոգիայից կամ կապված է շաքարախտի կամ հիպերտոնիայի հետ: Ցանցաթաղանթի ցանկացած հիվանդություն, որտեղ կենտրոնական գոտու վնասում կա, կարող է գունային գամմայի փոփոխության հանգեցնել։ Այդ դեպքում մարդն ինքը կարող է դա նկատել։ Աչքերի միջեւ կարող է տարբերություն լինել»,- նշել է բժիշկը։

Մարդիկ, ովքեր ի ծնե ունեն այս անոմալիան, կարող են տեղյակ չլինեն իրենց խնդրի մասին, պարզաբանել է ակնաբույժը։ «Բնածին անոմալիաները գտնվում են X քրոմոսոմում: Ուստի մարդիկ, ովքեր համարվում են գունաանոմալներ են համարվում, հիմնականում տղամարդիկ են: Տղամարդկանց մինչեւ 10 տոկոսը տառապում է գունաանոմալիայով, կանանց դեպքում՝ ընդամենը կես տոկոսը։

Նրանցից շատերը չգիտեն, որ այդպիսի խնդիր ունեն։ Եթե ​​ընտանիքում այդպիսի առանձնահատկություն եղել է, ապա իմաստ ունի դիմել ակնաբույժի եւ ստուգել գույնի ընկալումը։ Կա գունաանոմալիա եւ կա գույներից մեկի ամբողջական կորուստ։ Երկրորդ դեպքում մարդու համար ավելի դժվար է կողմնորոշվել, եւ կան մի շարք մասնագիտական ​​սահմանափակումներ»,- ընդգծել է մասնագետը։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում դալտոնիզմը չի բուժվում, բայց երբեմն տեսողությունը հնարավոր է վերականգնել, եթե ստուգել նեւրիտը եւ հեռացնել այտուցը նյարդից։
 





© NEWS.am Medicine