Հայտնի է, թե որն է սննդի եւ ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունը

10:23   7 սեպտեմբերի, 2022

Ալկոհոլի հետ չարժե յուղոտ եւ աղի սնունդ օգտագործել, քանի որ այդ համադրությունը վատ է անդրադառնում օրգանիզմի վիճակի վրա, «Իզվեստիա» թերթին ասել է թերապեւտ եւ սննդաբան Ելենա Տիխոմիրովան։

«Եթե խոսքն ալկոհոլային խմիչքների եւ սննդի ամենասարսափելի համադրությունների մասին, ես կներառեի գազավորված ալկոհոլային ըմպելիքները (շամպայն, գարեջուր)՝ շատ յուղոտ, ածխաջրածնային եւ աղի մթերքների հետ»,- պարզաբանել է փորձագետը։

Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի ընդունումը կարող է բարձրացնել աղիքային ճնշումը, ինչը կարող է սուր պանկրեատիտ առաջացնել։ Տիխոմիրովան պարզաբանել է, որ այդ կերպ ֆերմենտները ներկա կլինեն ոչ թե աղիքի լուսաճեղքում, այլ ենթաստամոքսային գեղձի ներսում, ինչը հետագայում կարող է մահվան հանգեցնել։

Բացի այդ, ինչպես նշել է սննդաբանը, մեծ քանակությամբ յուղոտ մթերքների եւ ալկոհոլի օգտագործումը կարող է նաև ծանր խումհարի պատճառ դառնալ։ Նա ընդգծել է, որ ալկոհոլը ծանրաբեռնում է ավշային համակարգը՝ խտացնելով արյունը, ինչը մեծացնում է թրոմբոզի վտանգը, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։



© NEWS.am Medicine