Գիտնականները պարզել են, թե օրական քանի քայլ է պետք անել դեմենցիայի զարգացման ռիսկը կրճատելու համար

23:45   7 սեպտեմբերի, 2022

Դանիայի եւ Ավստրալիայի գիտնականների նոր համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 3800-9800 քայլ անելը կարող է զգալիորեն նվազեցնել տարեց մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման ռիսկը:

Այս մասին հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 40-79 տարեկան 78 430 մարդու, որոնք մոտ յոթ տարի դաստակին արագաչափ են կրել:

Հետազոտողներն ուսումնասիրել են բժշկական անկետաներում դեմենցիայի առաջացման հաճախականությունը եւ մահերի մասին գրառումները մոտ յոթ տարի անց:

Հետազոտությունը հաշվի է առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, կրթությունը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, սննդակարգը, դեղորայքը, քունը եւ սրտանոթային հիվանդությունների պատմությունը:

Մասնագետները ընդգծել են նաեւ «քայլերի ինտենսիվության» կարեւորությունը դեմենցիայի կանխարգելման համար:

Դեմենցիայի ռիսկի ամենամեծ՝ 57 տոկոսով նվազումը կապված է եղել օրական մոտավորապես 6300 «նպատակաուղղված» քայլերի հետ:

Հետազոտողների կարծիքով՝ 1 րոպեում արագ տեմպով 112 քայլը, որը տեւում է 30 րոպե, օպտիմալ գագաթնակետն է․ այն 62 տոկոսով կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը։

 



© NEWS.am Medicine