Ինչպե՞ս ճանաչել սնկով թունավորումը

10:24   8 սեպտեմբերի, 2022

Սնկով թունավորման առաջին նշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն եւ օրական մինչեւ 10 անգամ զուգարան գնալը, Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Նատալյա Գրիդինան։ 

Ըստ մասնագետի՝ ախտանիշների դրսեւորումը կախված է նաեւ նրանից, թե որ սունկն է օգտագործվել։ Որպես օրինակ նա բերեց թունավորումը դոդոշով եւ ճանճային ագարիկով։

Թունավորման մյուս ախտանիշները, ինչպես նշել է սննդաբանը, ջերմությունն ու դողն են։

Գրիդինայի խոսքով՝ սնկով թունավորվելու դեպքում պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել, իսկ մինչ այդ՝ որքան հնարավոր է շատ տաք ջուր խմել։  



© NEWS.am Medicine