Արդյո՞ք կոկորդի հաճախակի ողողումը պաշտպանում է հիվանդություններից

20:51   13 սեպտեմբերի, 2022

Հակասեպտիկներով կոկորդի հաճախակի ողողումը հիվանդությունների կանխարգելման անարդյունավետ միջոց է, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Եկատերինա Բոգդանովան։

Մասնագետը կոչ է արել հրաժարվել այդ միջոցից։ Քիթ-կոկորդ-ականջաբանը նախազգուշացրել է, որ ողողման ժամանակ լորձաթաղանթը կարող է չորանալ, ինչն օրգանիզմն ավելի խոցելի կդարձնի տարբեր հիվանդությունների նկատմամբ։

Բժշկի խոսքով՝ լորձաթաղանթը եզակի էկոհամակարգ է, որը բաղկացած է միլիարդավոր բակտերիաներից, որոնք եւ հանդիսանում են օրգանիզմի հիմնական պաշտպանիչը, հայտնում է «Մոսկվա 24»-ը։



© NEWS.am Medicine