Հետազոտողները COVID-19-ի ծանր հետեւանքները նվազեցման պարզ միջոց են հայտնաբերել 

23:50   13 սեպտեմբերի, 2022

Լորձով ծածկված ռնգային խոռոչն օրական երկու անգամ թույլ աղի լուծույթով լվացումը COVID-19-ի ախտորոշման դրական թեստից անմիջապես հետո կարող է զգալիորեն նվազեցնել հոսպիտալացումները եւ նույնիսկ մահը, հայտնում են Ջորջիայի Ավգուստա համալսարանի բժշկական քոլեջի հետազոտողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ear, Nose & Throat Journal ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ մեթոդը, որը կարող է օգտագործվել տանը՝ կես թեյի գդալ աղ եւ խմորի սոդա խառնելով մի բաժակ եռացրած կամ թորած ջրի մեջ, այնուհետեւ այն դնելով ռնգային խոռոչների լվացման շշի մեջ, լուրջ հիվանդություններից եւ կորոնավիրուսային վարակից մահվան վտանգը նվազեցնելու անվտանգ, արդյունավետ եւ էժան միջոց է, որը կարող է կենսական նշանակություն ունենալ հանրային առողջապահության համար։ «Մենք հոսպիտալացումների 8.5 անգամ կրճատում ենք գրանցել եւ ոչ մի մահ՝ վերահսկիչ խմբի համեմատ»,- նշել են հետազոտության հեղինակները:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ հետազոտության 55 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 79 մասնակիցների 1.3 տոկոսից պակասը, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ի դրական թեստից հետո 24 ժամվա ընթացքում, 2020-ի սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածում, հոսպիտալացում են տարել: Ոչ ոք չի մահացել։

Մասնակիցների թվում, ովքեր բուժում են անցել եւ հսկվել են 28 օր, մեկ մասնակից հոսպիտալացվել է, իսկ մյուսը շտապօգնության է դիմել, սակայն չի հոսպիտալացվել:

Համեմատության համար նշենք, որ հիվանդների 9.47 տոկոսը հոսպիտալացվել է, իսկ 1.5 տոկոսը մահացել է համանման ժողովրդագրական տվյալներով խմբում, որոնց մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները նույն ժամանակահատվածում, որը սկսվել է ԱՄՆ-ում SARS-CoV-2-ի առաջին դեպքերի հայտնվելուց մոտ ինը ամիս անց:

Հետազոտողներին հետաքրքրել է նաեւ ազդեցությունն ախտանիշների ծանրության վրա, ինչպիսիք են դողը, համի եւ հոտառության կորուստը: 29 մասնակիցներից 23-ը, ովքեր անընդհատ լվանում էին իրենց քիթն օրական երկու անգամ, երկու շաբաթ անց ոչ մի ախտանիշ չունեին՝ 33 մասնակիցներից 14-ի համեմատ, ովքեր դա չէին անում։










© NEWS.am Medicine