Ֆրանսիան քննարկում է օժանդակված ինքնասպանության օրինականացման հնարավորությունը

15:41   14 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կյանքից հեռանալու տարբերակների վերաբերյալ ազգային բանավեճի մասին, որը օժանդակ ինքնասպանության օրինականացման հնարավորությունների ուսումնասիրություն կներառ, հաղորդում է Associated Press-ը:

2016-ի ֆրանսիական օրենքը նախատեսում է, որ բժիշկները կարող են մահացու հիվանդներին հանգստացնող միջոցների տակ պահել մահից առաջ, սակայն օժանդակբած ինքնասպանություն թույլ չի տալիս:

Գրավոր հայտարարության մեջ Մակրոնն ասել է, որ առաջիկա ամիսներին մի խումբ քաղաքացիներ կաշխատեն այս հարցի շուրջ՝ բուժաշխատողների հետ համաձայնեցմամբ, իսկ նահանգներում բանավեճեր կկազմակերպվեն։

Կառավարությունը նախատեսում է զուգահեռ քննարկումներ անցկացնել բոլոր քաղաքական կուսակցությունների օրենսդիրների հետ՝ հաջորդ տարի փոփոխությունների իրականացման նպատակով հնարավորինս լայն կոնսենսուս գտնելու համար, ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Որոշ ֆրանսիացի հիվանդներ մեկնում են եվրոպական այլ երկրներ՝ իրենց կյանքին վերջ տալու այլ տարբերակներ փնտրելու համար: Այս տարի հաջող վերընտրվելու համար քարոզարշավի ժամանակ Մակրոնը խոստացել էր բանավեճեր սկսել Ֆրանսիայում՝ ասելով, որ անձամբ է կողմ է հանդես հալիս բժիշկների օգնությամբ ինքնասպանության օրինականացմանը։

Շվեյցարիայում օժանդակված ինքնասպանությունը թույլատրված է, երբ ծանր հիվանդ հիվանդները բժշկական մասնագետի ներկայությամբ ինքնուրույն դեղամիջոցի մահացու դեղաչափ են ընդունում: Էվթանազիան՝ գործընթացը, որով բուժաշխատողն ուղղակիորեն թմրանյութ է ներարկում, այժմ օրինական է Նիդեռլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում եւ Իսպանիայում՝ որոշակի պայմաններում:

Մակրոնի հայտարարությունը հնչեցվել է այն օրը, երբ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի ընտանիքը հայտնեց, որ նա մահացել է Շվեյցարիայի Ռոլե քաղաքում գտնվող իր տանը օժանդակված ինքնասպանության արդյունքում:

Վերջին տարիներին ֆրանսիական հարցումները ցույց են տվել, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է էֆթանազիայի օրինականացմանը։



© NEWS.am Medicine