Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ ատամների ոչ պատշաճ խնամքի դեպքում

09:42   16 սեպտեմբերի, 2022

Ռուս ատամնաբույժ Յուլիա Բեգովատկինան ասել է, որ ամենատարածված կարիեսը կարող է պուլպիտ եւ նույնիսկ սինուսիտ առաջացնել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Նրա խոսքով՝ այս երկու հիվանդությունները, ինչպես նաեւ պարոդոնտիտը, ԱԻՏ-ը, օտիտները, սինուսիտը եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունները կարող են ի հայտ գալ ատամների եւ բերանի խոռոչի ոչ պատշաճ խնամքի դեպքում։

Մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին սովորել ատամները ճիշտ լվանալ, օրը երկու անգամ խնամել դրանք՝ առավոտյան եւ երեկոյան։ Ատամի խոզանակ ընտրելիս ատամնաբույժը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել փափուկ խոզանակին, քանի որ այն ատամների մակերեսն ավելի լավ է մաքրում։ Ատամները պետք է մաքրել ավլելու շարժումներով, այլ ոչ միայն ատամների մակերեսը դեպի վերեւ ու նեքեւ մաքրելու միջոցով: Անհրաժեշտ է պատշաճ կերպով մաքրել ծամող մակերեսները հորիզոնական շարժումների միջոցով։

Բացի այդ, ատամնաբույժը խորհուրդ է տվել ուտելուց հետո հնարավորության դեպքում ողողել բերանի խոռոչը։

Ընդ որում, առավելագույն արդյունավետության համար մասնագետը խորհուրդ է տվել աջլիկներին ատամները մաքրել ձախ ձեռքով, իսկ ձախլիկներին՝ աջով։






© NEWS.am Medicine