Արհեստական ​​ինտելեկտը կարող է ավելի արագ որոշել կորոնար անոթների կալցիումի ցուցնիշները, քան բժիշկները

15:34   16 սեպտեմբերի, 2022

Արհեստական ինտելեկտի գործիքները կարող են կորոնար կալցիումի ինդեքսն ավելի արագ եւ ավելի օբյեկտիվ որոշել, քան բժիշկները՝ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) եւ պոզիտրոնա-էմիսիոն (PET)  շերտագրման միջոցով, նույնիսկ եթե դրանք ստացվում են ՀՏ ճառագայթման թուլացման  շատ ցածր մակարդակով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JACC: Cardiovascular Imaging ամսագրում:

Սրտում հայտնաբերված կալցիումի այդ ցուցանիշներն աթերոսկլերոզի ճշգրիտ ցուցանիշն են՝ զարկերակների պատերում ճարպերի, խոլեստերինի եւ այլ նյութերի կուտակում, որը կարող է սրտի լուրջ հիվանդության հանգեցնել:

Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կորոնար զարկերակի կալցիումի գնահատումն աթերոսկլերոտիկ բեռի ճշգրիտ գնահատում է տալիս:

Խորը ուսուցման նոր մոդելը, որն ի սկզբանե մշակվել էր տեսածրագրերի համար, հարմարեցվել է կորոնար կալցիումի արագ քանակականացման համար:

Արհեստական ​​ինտելեկտի այս մեթոդների եւ խորը ուսուցման մեթոդների օգտագործումն ավելի քիչ վիզուալիզացում, ավելի քիչ ճառագայթում եւ ավելի քիչ ծախսեր է պահանջում, բացատրում է Սիդարս-Սինայի Սմիդտի սրտի ինստիտուտի հետդոկտորանտ, պատկերավորման մեջ նորարարությունների բաժնի տնօրեն եւ Բժշկության մեջ արհեստական ​​ինտելեկտի բաժնի սրտաբանության ու բժշկության պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Պյոտր Սլոմկան։



© NEWS.am Medicine