Տեխասցի անեսթեզիոլոգին ցմահ ազատազրկում է սպառնում՝ իր գործընկերոջ մահվան պատճառ դարձած դեղերի կեղծման համար

13:40   17 սեպտեմբերի, 2022

Դալլասում անեսթեզիոլոգը ձերբակալվել է ներերակային ներարկման փաթեթը դիտավորյալ կեղծելու մեղադրանքով, որի հետեւանքով մահացել է իր գործընկերներից մեկը եւ տուժել մի քանի մարդ, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազներին:

Արդարադատության նախարարությունը դաշնային քրեական մեղադրանք է ներկայացրել Ռեյնալդո Ռիվերա Օրտիզ կրտսերի դեմ՝ նյարդային արգելափակող նյութեր եւ այլ դեղամիջոցներ հիվանդներին ներարկելու համար, ինչը վիրաբուժական կենտրոնում գործընկերոջ մահվան, ինչպես նաեւ մի քանի հիվանդի սրտի կաթվածի է հանգեցրել, ասվում է ԱՄՆ դատախազության հայտարարության մեջ։

Քրեական գործում նշվում է, որ հունիսի 21-ին Օրտիսի 55-ամյա աշխատակցուհին մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ օգտագործել է վիրաբուժական կենտրոնից վերցված ներերակային ներարկման փաթեթը, որտեղ նա եւ Օրտիսն աշխատում էին։ Դիահերձումը պարզել է, որ նա մահացել է նյութի մահացու դեղաչափից, որը հաճախ օգտագործվում է անզգայացման ժամանակ, ասել են դատախազները:

Վիրաբուժական կենտրոնի աշխատակիցները կարողացել են մեկուսացնել 2022 թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում «ոչնչով չտարբերվող» վիրահատությունների ժամանակ սրտի անսպասելի ինֆարկտ ստացած հիվանդի եւս 10 դեպք, հայտարար են դատախազները:

Տեսախցիկներից վերցված կադրերը հաստատել են Օրտիզի մասնակցությունն այդ միջադեպերից մի քանիսին, ասվում է հայցում:

Դատախազները հայտարարել են, որ միջադեպերը սկսվել են երկու օր անց այն բանից հետո, երբ Օրտիսին ծանուցել են կարգապահական հետաքննության մասին՝ անզգայացման ընթացակարգի ընթացքում «խնամքի ստանդարտից շեղվելու» համար: Բացի այդ, բոլոր միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Օրտիսն աշխատել է հաստատությունում, եւ ոչ մեկը տեղի չի ունեցել այն ընթացքում, երբ նա արձակուրդում էր։ Դատախազները հավելել են, որ Օրտիսն իր գործընկերներին գանգատվել է, որ վիրաբուժական կենտրոնն իբր փորձում է «խաչել» իրեն։

Եթե ​​Օրտիսին մեղադրանք առաջադրվի, նրան առավելագույն ցմահ ազատազրկում է սպառնում:



© NEWS.am Medicine