Դիաբետիկ ոտնաթաթի խոցի բուժման պարզ վիրաբուժական պրոցեդուրան զգալիորեն նվազեցնում է անդամահատումների հաճախականությունը

16:27   19 սեպտեմբերի, 2022

Պարզվել է, որ կանխարգելիչ վիրահատությունը՝ ոտնաթաթի մեխանիզմը շտկելու համար, արդյունավետ է դիաբետիկ ոտնաթաթի խոցերի բուժման համար, հայտնում է Medical Xpress-ը:

Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովում ներկայացված նախնական ուսումնասիրությունը նկարագրում է, թե ինչպես են 19 հիվանդների մոտ այս մեկօրյա բուժումները հաջողությամբ լուծում ոտնաթաթի բոլոր խոցերը, կանխում են դիաբետիկ ոտնաթաթի սեպսիսը եւ նվազեցնում անդամահատումների մակարդակը։

Խոցերը սովորաբար տեղակայվում են բարձր սթրեսային հատվածներում, ինչպիսիք են ոտնաթաթերը եւ պատասխանատու են շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ ստորին վերջույթների անդամահատումների մոտ 80 տոկոսի համար:

Հետազոտության ընթացքում վիրաբուժական բուժման խմբում ոչ մի հիվանդ չի հոսպիտալացվել դիաբետիկ ոտնաթաթի սեպսիսի պատճառով՝ համեմատած սովորական բուժման խմբի յոթ (46 տոկոս) հիվանդների հետ: Խոցերի կրկնությունը տեղի է ունեցել վիրաբուժական խմբում միայն երկու հիվանդի մոտ (10 տոկոս), իսկ պահպանողական բուժման խմբում՝ 10 (66 տոկոս): Անդամահատումն ավելի հաճախ է տեղի ունեցել սովորական բուժման խմբում (7 հիվանդ, 66 տոկոս), քան վիրահատության խմբում (2 հիվանդ, 10 տոկոս): Վիրահատական ​​բուժման խմբի հիվանդներից ոչ մեկը չի մահացել, մինչդեռ պահպանողական բուժմնա խմբի վեց հիվանդ մահացել է: 



© NEWS.am Medicine