Գիտնականները եզակի տեխնոլոգիա են մշակել ոսկրի քաղցկեղի ամենաարդյունավետ բուժման համար

19:40   20 սեպտեմբերի, 2022

Քաղցկեղի բուժման բազմաթիվ եղանակներից ամենահինն ու թերեւս ամենաապացուցվածը վիրահատությունն է:  

Ոսկրի քաղցկեղը եզակի մարտահրավեր է վիրահատության ժամանակ՝ այլ հյուսվածքների համեմատ իրենց կարծրության պատճառով։ 

Caltech-ի հետազոտողների կողմից մշակված ախտորոշիչ պատկերավորման նոր տեխնոլոգիան վիրաբույժներին հնարավորություն է տալիս կտրվածքներ անել 10 անգամ ավելի ճշգրիտ՝ թույլ տալով նրանց պահպանել 1000 անգամ ավելի առողջ հյուսվածք եւ հեշտացնելով հիվանդների վերականգնումը:

Պատկերման նոր տեխնոլոգիան, որը կոչվում է իրական ժամանակի 3D եզրագծային սկանավորման ուլտրամանուշակագույն ֆոտոակուստիկ մանրադիտակ կամ UV-PAM, նպատակ ունի փոխարինել քաղցկեղային ոսկորների հայտնաբերման ավանդական մեթոդին: Քանի որ գործընթացը տեւում է ընդամենը մի քանի րոպե, այն վիրաբույժին հնարավորություն է տալիս վիրահատության ընթացքում տարբերել առողջ ոսկորը քաղցկեղային ոսկորից:



© NEWS.am Medicine