Գիտնականները ստեղծել են բարձր տեխնոլոգիական սպեղանի, որն ամուր կպչում է մաշկին եւ անցավ հեռացվում

21:37   20 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ստեղծել են բարձր տեխնոլոգիական սպեղանի, որն ամուր կպչում է մաշկին եւ անցավ հեռացվում, գրում է Daily Mail-ը։

Սպեղանին նախատեսված է վերքերի վրա օգտագործելու համար, որոնք կարող են պահանջել տնային կամ հիվանդանոցային բուժում:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների թիմը մշակել է ավելի ուժեղ կպչունությամբ սպեղանի, որը հեռացվում է անցավ։

Այն պարունակում է վինիլային սպիրտ կոչվող քիմիական նյութ, որը հաճախ հանդիպում է դասասենյակներում օգտագործվող PVA սոսնձում, եւ բորաթթու, որը հաճախ օգտագործվում է հակասեպտիկ լոսյոններում, ասվում է Proceedings of the National Academy of Academy-ում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտնականները պարզել են, որ երբ բորաթթվի ատոմները շփվում են վինիլային սպիրտի հետ, զույգը միաձուլվում է՝ ձեւավորելով շատ ամուր սոսինձ: Բայց երբ սոսինձը ենթարկվում է ջրի ազդեցության ընդամենը 30 վայրկյան, այդ նույն ատոմները արագ անջատվում են ալկոհոլի մոլեկուլներից եւ միանում ջրի մոլեկուլներին: Սա ակնթարթորեն հեռացնում է սոսինձը:

Գիտնականները ծրագրում են հետագա հետազոտություններ եւ հուսով են, որ դա կհանգեցնի վերքերի ծածկման սոսինձի «հաջորդ սերնդի» ստեղծմանը:



© NEWS.am Medicine