Ազդո՞ւմ են արդյոք քնի ժամանակը եւ տեւողությունը տկարամտության առաջացման հավանականության վրա

19:21   21 սեպտեմբերի, 2022

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Geriatrics Society ամսագրում, ենթադրում է, որ քնելու ժամանակը եւ տեւողությունը կարող են ազդել տկարամտության առաջացման վրա։

Հետազոտությանը մասնակցել է 1 982 տարեց մարդ, որոնք հետազոտության սկզբում տկարամտություն են ունեցել։ 97 մասնակցի համար ախտորոշվել է տկարամտություն 3,7 տարվա դիտարկումների միջին ժամանակաշրջանի ընթացքում։

Տկարամտության առաջացման վտանգը 69 տոկոսով ավելի բարձր էր նրանց համար, ովքեր քնում էին ավելի քան 8 ժամ (7-8 ժամի համեմատ), եւ 2 անգամ ավելի բարձր նրանց համար, ովքեր պառկել էին քնելու մինչեւ ժամը 21.00-ն (այն մարդկանց համեմատ, ովքեր պառկել էին քնելու ժամը 22.00-ին եւ ավելի ուշ)։

«Սա վկայում է այն մասին, որ պետք է վերահսկվի այն տարեցների կոգնիտիվ ֆունկցիան, որոնք տեղեկացնում են անկողնում երկար ժամանակ անցկացնելու եւ քնելու ուշ ժամի մասին»,- գրել են հետազոտության հեղինակները։ 



© NEWS.am Medicine