Չեխիայում կապիկի ծաղիկով վարակված պացիենտը մահացել է պնեւմոնիայից

20:35   21 սեպտեմբերի, 2022

Չեխիայում կապիկի ծաղիկով վարակված պացիենտը մի քանի շաբաթվա հոսպիտալացումից հետո մահացել է ՄԻԱՎ-ի ու փուլում: Նա նաեւ այլ հիվանդություններ է ունեցել, այդ թվում՝ պնեւմոնիա։ Ըստ երեւույթին, նա կապիկների ծաղիկով Մեծ Բրիտանիայում է վարակվել, հայտնում է չեխական iDNES.cz պորտալը։

Չեխիայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օնդրժեյ Յակոբը հաստատել է հիվանդի մահվան մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ մահվան պատճառը ոչ թե կապիկի ծաղիկն է, այլ պնեւմոնիան։

Բելգիայից եւ Իսպանիայից հետո Չեխիան երրորդ եվրոպական երկիրն է, որտեղ կապիկի ծաղիկից մագհացություն է գրանցվել։ Անցած շաբաթվա դրությամբ Չեխիայում գրանցվել է հիվանդության 66 դեպք, որից 42-ը՝ Պրահայում։



© NEWS.am Medicine