Ի՞նչ է ալեքսանդրիտային մազահեռացումը. Ինչո՞ւ է Հայաստանում ծառայությունը դառնում ավելի մատչելի

18:55   22 սեպտեմբերի, 2022

Այսօր մարմնի և դեմքի անցանկալի մազերը հեռացնելու բազմաթիվ միջոցներ կան և լազերային էպիլացիան ամենահայտնիների թվում է, քանի որ դրա միջոցով ընդամենը մի քանի պրոցեդուրայից հետո հնարավոր է ընդմիշտ ազատվել անցանկալի մազերից:

Հայաստանում այսօր բավական շատ բժշկական կենտրոններ և գեղեցկության սրահներ կան, որտեղ առաջարկում են էպիլացիայի այս մեթոդը:

Ի տարբերություն այլ մեթոդների՝ մոմով մազահեռացման, ֆոտո կամ էլեկտրական, ELOS էպիլացիայի, լազերային մազահեռացումը արագ է, առանց անհարմարություն պատճառելու և մաշկը վնասելու։

Լազերային մազահեռացումն իր երեք տեսակներով՝ ալեքսանդրիտային, դիոդային և նեոդիմային, համարվում է աշխարհում ամենաարդյունավետ մազահեռացման տարբերակը, քանի որ լուսային ալիքը միանգամից ազդում է մազարմատում գտնվող մելանին պիգմենտի վրա։

Այս լազերներից ամենաարդյունավետը ալեքսանդրիտային լազերն է, որն արձակում է 755 նանոմետր երկարությամբ լուսային ալիք։

avanta2.jpg (59 KB)

Հայաստանում ալեքսանդրիտային լազերային մազահեռացման առաջատարներից է «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնը, որն այսօր առաջարկում է մազահեռացման ավելի մատչելի գին։

 «Ավանտա» կլինիկայում լազերային մազահեռացման նոր գներն են՝

Ինչպես NEWS.Medicine-ին պարզաբանեցին «Ավանտա» կլինիկայից, գնիջեցման համար կային մի քանի պայմաններ և պատճառներ։ 

«Նախ, 2019 թվականին Ավանտան ուներ ընդամենը 6 ալեքսանդրիտային մազահեռացման Candela համաշխարհային բրենդի սարքավորում ու 4 մասնաճյուղ, որտեղ իրականացվում էր ալեքսանդրիտային մազահեռացումը։

3 տարվա ընթացքում հետևողականորեն ընդլայնելով ցանցը՝ այս պահին ունենք 8 մասնաճյուղ Հայաստանում, որից 7-ում իրականացվում է ալեքսանդրիտային մազահեռացում և 5 մասնաճյուղ արտերկրում՝ ՌԴ, Ղազախստան և Ուկրաինա, իսկ սարքավորումների թիվն այժմ անցնում է 50-ից:

Հաշվի առնելով վերևում թվարկածը՝ որոշեցինք կիրառել «մասշտաբի էֆեկտ» ու ալեքսանդրիտի ավելի մատչելի գներով ներկայանալ շուկայում ու գինն իջեցնելով միաժամանակ ավելի շատ այցելու սպասարկել», – ասացին կլինիկայում։

Գնիջեցմանը նպաստել են նաև արտարժույթի կուրսի անկումը և սարքավորումների պարամետրերը։ 

«Քանի որ մազահեռացման սարքավորումները ձեռք ենք բերում ԱՄՆ-ից ու արտարժույթով, վերջին ժամանակաշրջանում դոլարի կուրսի անկումը թույլ տվեց մեզ ավելի մատչելի գներով ձեռք բերել ոչ միայն սարքավորումներն, այլ նաև սարքավորման դետալները, ինչն օգնեց իջեցնել նաև պրոցեդուրայի գինը:

Բացի այդ, ալեքսանդրիտային մազահեռացման համեմատաբար ավելի մեծ գլխիկի տրամաչափը (24մմ), որը գործածվում է մարմնի մեծ հատվածների դեպքում, ավելի արագացրեց մեկ պրոցեդուրայի ընթացքն ու կրճատեց ժամանակահատվածը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դիտարկել պրոցեդուրայի ավելի ցածր գինը», – ասացին կլինիկայում, հավելելով, որ գնիջեցումը չի ազդել ու չի ազդելու գին-որակ հարաբերակցության վրա, քանի որ «Ավանտայում» կարևորում են «բարձրորակ սարքավորումները, ծառայությունները, սպասարկումն ու պացիենտների գոհունակությունը»:

Ի դեպ, ըստ արտադրողի ցուցումների՝ մազահեռացումից 24-48 ժամ առաջ անհրաժեշտ է ածելիով սափրել իրականացվող հատվածները, քանի որ մազերը կլանում են ջերմությունը, ինչը կարող է առաջացնել այրվածքներ։ Սափրելու արդյունքում պրոցեդուրան դառնում է ավելի արդյունավետ, արագ և ցավային զգացողությունները նվազում են:

avanta.jpg (58 KB)



© NEWS.am Medicine