Արդյո՞ք ամուսնության մեջ երջանկությունը կախված է զույգի ուղեղի ալիքների սինքրոնացումից

17:36   24 սեպտեմբերի, 2022

Հետազոտողները վերջերս ուսումնասիրել են, թե արդյոք ամուսնության մեջ երջանկությունը կախված է զույգի ուղեղի ալիքների սինքրոնացումից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Science ամսագրում։ 

Հետազոտությանը մասնակցել է 35 զույգ, որոնք ապրում են Չինաստանում եւ ամուսնացած են առնվազն մեկ տարի:

Հետազոտողները սքանավորել են մասնակիցների ուղեղը, չափել ուղեղի ակտիվությունը տարբեր ֆիլմեր դիտելիս: Ոմանք դիտել են ամուսնության հետ կապված տեսարաններ, իսկ մյուսները՝ դրա հետ կապ չունեցող տեսարաններ,  ծաղիկների, ճարտարապետության կամ սննդի մասին վավերագրական ֆիլմեր։

Երբ հետազոտողները վերլուծել են ուղեղի ակտիվությունը, նրանք պարզել են, որ զույգերը, որոնք ավելի մեծ բավարարվածություն են հայտնել իրենց հարաբերություններից, ավելի մեծ նյարդային սինքրոնացում    են ունեցել ամուսնության հետ կապված տեսահոլովակներ դիտելիս։   

«Սա այն համակարգն է, որով ձեր ուղեղը լռելյայն աշխատում է, երբ դուք հանգստանում եք, եւ որը ճնշվում է, երբ դուք կատարում եք բարդ ճանաչողական առաջադրանք, ինչպես օրինակ՝ անգիր անելով կամ մաթեմատիկական խնդիր լուծելը»,-նշել են հետազոտողները։  

Ըստ հետազոտողների՝ նեյրոնային սինքրոնացումը հուշում է, որ երկու մարդիկ տեղեկատվությունը մշակում են նույն ձեւով։



© NEWS.am Medicine