40-ից 75 տարեկան յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է հիպերտոնիայով՝ առանց դրա մասին իմանալու

15:21   25 սեպտեմբերի, 2022

Միլիոնավոր մարդիկ կարող են տառապել արյան բարձր ճնշումից՝ առանց դրա մասին իմանալու, քանի որ այն բարձրանում է միայն գիշերը, ասվում է British Journal of General Practice ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ 40-ից 75 տարեկան յուրաքանչյուր ութ հոգուց մեկը տառապում է երեկոյան հիպերտոնիկ հիվանդությամբ, որը կարող է բաց թողնել ցերեկային թերապեւտի այցելության ժամանակ:

Արյան բարձր ճնշումը մեծացնում է սրտի կաթվածի, ինսուլտի եւ նույնիսկ մահվան վտանգը, հատկապես չբուժվելու դեպքում:

Առողջ մարդկանց պարագայում արյան ճնշումը սովորաբար նվազում է գիշերը, երբ մարմինը հանգստանում է եւ պատրաստվում է քնի, սակայն գիտնականները պարզել են, որ մարդկանց 15 տոկոսի մոտ հակառակ գործընթաց է տեղի ունենում։

Բրիտանացի մասնագետները ներկայումս խորհուրդ են տալիս, որ թերապեվտները հիվանդներին ախտորոշեն միայն արյան ճնշման ամենօրյա մակարդակի հիման վրա:



© NEWS.am Medicine